News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ավիաընկերությունը, որը սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխող ընտանիքի հետ, Պենտագոնի հետ խոշոր գործարքի շահառուն է եղել:   Սա նոր գլուխ է դառնում  երկար սագայում այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն համագործակցում Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում կոռումպացված կառավարությունների հետ` հանուն Աֆղանստանում ռազմական գործողությունների:

«Silk Way» ադրբեջանական ավիաընկերությունը 10 տարի շարունակ դեպի Աֆղանստան եւ Աֆղանստանից 400 մլն դոլարի ամերիկյան ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանագրի շահառուն էր: Դա նրան հաջողվել է  420 մլն դոլար վարկի շնորհիվ, որը առատաձեռն պայմաններով տրամադրել էր ԱՄՆ-ի Արտահանման-Ներմուծման բանկը, ինչը թույլ տվեց ընկերությանը ձեռք բերել երեք  747-8 Boeing  բեռնատար ինքնաթիռներ:

Այդպիսին են Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի (OCCRP) նախագծի հետաքննության արդյունքները:

Silk Way-ի սեփականության կառուցվածքը թափանցիկ չէ, սակայն OCCRP-ն մանրամասն նկարագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքին տանող ուղիները: 2010 թվականին հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Ալիեւի դուստրը` Արզու Ալիեւան ավիաընկերության սեփականատերերից մեկն էր:

(Այդ ժամանակ նա 21 տարեկան էր): OCCRP նաեւ պազրել է, որ Silk Way-ի մայր ընկերության (Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում հիմնադրված ընկերություն) տնօրենը հայտնի չէ:

Ադրբեջանը երկար տարիներ պնդում էր, որ Հյուսիսային բաշխիչ ցանցի (NDN) շրջանակներում աջակցում է դեպի Աֆղանստան ԱՄՆ-ի ռազմական տարանցման 40 տոկոսին: Ադրբեջանն, անկասկած, որոշակի դերակատարություն է ունեցել NDN-ում:

NDN-ի պատմության մեջ նման դրվագները բազմաթիվ են:  Պենտագոնը վառելիքի ահռելի գործարքներ է տրամադրել Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի ընտանիքի հետ կապված ընկերություններին՝ այդ երկրում «Մանաս» ավիաբազային մատակարարումներ տրամադրելու համար:

Վաշինգթոնը նաեւ էական աջակցություն է ցուցաբերել Ղրղզստանին, Տաջիկստանին եւ Ուզբեկստանին ռազմական օգնության հարցում NDN-ում այդ երկրների համագործակցության փոխարեն՝ չնայած բազմաթիվ ապացույցների, որ օգնություն ստացող անվտանգության ծառայությունները օգտագործվել են  ներքին այլախոհության ճնշման համար:

Դիտորդները երկար ժամանակ քննադատել են Պենտագոնին նրա համար, որ նա չի ասել  այն ընկերությունների մասին, որոնց հետ NDN-ի շրջանակներում գործարքներ են կնքվել:

«Silk Way-ը Ադրբեջան-Կենտրոնական Ասիա երթուղու համար կարեւոր գործընկեր էր, որն օգտագործվում էր դեպի Աֆղանստան ոչ մահացու նյութերի մեկ երրորդ մասը առաքելու համար», - ասել է Ադրբեջանում 2010-2011 թվականներին ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան:

 «ԱՄՆ-ի զինված ուժերը արդարացիորեն կենտրոնացել են անհետաձգելի օպերատիվ-լոգիստիկ կարիքների, այլ ոչ թե ժողովրդավարության վրա», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ