News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանում տնտեսական եւ սոցիալական զարգացման աջակցության համար Եվրահանձնաժողովի 18 միլիոն եվրոյի օգնության փաթեթը կապված չէ ԵՄ-ի կողմից առաջարկվող տնտեսական փաթեթի հետ, որը նախատեսված է իրանական միջուկային գործարքը փրկելու համար: Այս մասին լրագրողներին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, հաղորդում է IRNA-ն:

Նա հիշեցրել է, որ երեկ Եվրահանձնաժողովը հավանություն է տվել 18 միլիոն եվրոյի օգնության առաջին փաթեթին Իրանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը աջակցելու համար, այդ թվում` 8 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածին օգնելու համար: «Սա առաջին քայլն է երկրի համար 50 միլիոն եվրոյի լայնածավալ օգնության փաթեթի շրջանակներում», - ասել է Կասեմին:

«Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում 2016-ի ապրիլի 16-ին համատեղ հայտարարություն էին ստորագրել, որը Իրանի եւ Եվրահանձնաժողովի միջեւ՝ որպես ԵՄ գործադիր մարմին համագործակցության կոչ է պարունակում », - հիշեցրել է Իրանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ