News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ օգոստոսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայներին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը ողջունել է պատգամավորի այցը Հայաստան` շնորհակալություն հայտնելով նրան ղարաբաղյան հակամարտության առնչությամբ դրսեւորած իր քաջարի ու արդար կեցվածքի եւ մարդասիրության համար:

Նորին Սրբությունը հաստատել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից որդեգրված ժխտողականությունը երբեք չի կարող լինել խնդիրների լուծման, ժողովուրդների եւ երկրների համերաշխության հաստատման ճանապարհ:

Իր հերթին պատգամավորը անդրադարձել է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Վերջինս կարեւորեց խաղաղության հաստատումը շփման գծում, սահմաններից դիպուկահարների հեռացումը, որպեսզի չընդհատվեն երիտասարդ կյանքեր ու չդժբախտանան նորանոր ընտանիքներ:

Նորին Սրբությունը պրն. Վայներին տեղեկություններ փոխանցեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ի նպաստ կազմակերպվող Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումների մասին:

Այս կապակցությամբ զրուցակիցները բարձր գնահատեցին խաղաղասեր եւ բարեսեր բոլոր մարդկանց եւ պետությունների ջանքերը ի խնդիր խաղաղ ու ապահով աշխարհի կերտման:

Վեհափառ Հայրապետը նաեւ շնորհակալություն հայտնեց Գերմանիայի իշխանություններին այն զորակցության համար, որ ցուցաբերվում է պատերազմների արհավիրքներից տուժածներին:

Հիշեցնենք, որ վաղ ադրբեջանական կողմը թույլ չէր տվել Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին մուտք գործել Ադրբեջան, քանի որ գերմանացի պատգամավորը այցելել է Արցախ։ Այդ պատճառով էլ Մերկելի տարածաշրջան կատարվող այցի օրակարգը Ադրբեջանի այս քմահաճույքով փոփոխության ենթարկվեց, և Վայլերին փոխարինեց մեկ այլ պատգամավոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ