News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Լիտվայի նախագահը հայտարարել է Եվրոպայի եւ Թուրքիայի միջեւ հետագա համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին, հավելելով, որ Եվրոպան Թուրքիայի կարիքը նույնքան ունի, ինչպես եւ Թուրքիան Եվրոպայի, հաղորդում է AP-ն:

Դալյա Գրիբաուսկայտեն բոլոր հարցերի վերաբերյալ բաց երկխոսության կոչ է անում: Լիտվայի նախագահն ընդգծել է ինչպես Վիլնյուսի եւ Անկարայի միջեւ, այնպես էլ ԵՄ-Թուրքիա համագործակցության շրջանակներում երկկողմ հարաբերությունների կարեւորությունը:

Ամենակարեւորը Գրիբաուսկայտեն համարում է միգրանտների խնդիրը, ինչպես նաեւ ահաբեկչության կանխարգելման հարցը: Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման շրջանակներում նա կարեւորել է անվտանգության, առեւտրի, մշակույթի ոլորտներում համատեղ ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ