Միջազգային հարաբերությունների հարցերով Եվրոպական խորհուրդը (ECFR) զեկույց է հրապարակել, որում նշել է Եվրամիության անվտանգության գլխավոր մարտահրավերները, փոխանցում է ՌԲԿ-ն:
Վերլուծական կենտրոնի աշխատակիցները հարցում են անցկացրել միության 28 երկրների քաղաքական իսթեբլիշմենթի ներկայացուցիչների եւ փորձագետների շրջանում, ինչպես նաեւ վերլուծել են եվրոպական լրատվամիջոցների հրապարակումների եւ կառավարական պաշտոնական փաստաթղթերի բովանդակությունը:
Այս տվյալներից ելնելով՝ ECFR վերլուծաբանները կազմել են «միջազգային հարաբերություններում գլխավոր սուբյեկտների» վարկանիշը, որոնցից եվրոպացիները վախենում են: Առաջին տեղը զբաղեցրել են իսլամական արմատական խմբավորումները: Երկրորդ հորիզոնականը կիսում են Ռուսաստանը եւ անդրազգային քրեական կազմակերպությունները: Երրորդ տեղը գրավել է Հյուսիսային Կորեան: Սակայն դեռեւս 2008 թվականին Ռուսաստանը չէր մտնում գլխավոր սպառնալիքների եռյակի մեջ, հիշեցնում են զեկույցի հեղինակները:
Եվրոպացիների կարծիքով՝ մոտ ժամանակներում այն սպառնալիքները, որ ներկայացում են ջիհադականները, Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան, կշարունակեն արդիական մնալ: Հետագայում «թշնամական սուբյեկտների» ցուցակը, հնարավոր է, համալերն Չինաստանն ու Թուրքիան, մտավախություն են հայտնել ECFR-ի զրուցակիցները: