News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սոչիում ավիապատահարի հետեւանքով տուժածների թվում հայեր եւ Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Սոչի» օդանավակայանում Utair ավիաընկերության «Բոինգ 738» օդանավը վայրէջքի ժամանակ, որն իրականացնում էր «Վնուկովո-Սոչի» UT579 չվերթը, թռիչքուղու սահմաններից դուրս է եկել, սահել գետի հունի մեջ եւ բռնկվել: Պատահարի հետեւանքով տուժել է 18 մարդ:

Օդանավակայանի աշխատակիցը, որն օգնում էր չարաբաստիկ չվերթի ուղեւորների տարհանմանը, մահացել է սրտի կաթվածից: «Սրտի կաթվածից մահացել է «Սոչի» օդանավակայանի համալիր հերթափոխի ղեկավար Վլադիմիր Բեղիյանը, որն առաջինն է ժամանել ողբերգության վայր եւ տարհանման ժամանակ օգնել»,- փոխանցում է Vesti-ն:

ԱԳՆ-ից հայտնել են, որ մահացածը Ռուսաստանի քաղաքացի է, ազգությամբ հայ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ