News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես մտադիր եմ օրենքով չարգելված ձեւերով մասնակցել Երեւանի ավագանու քարոզարշավին: Մենք կհանդիպենք, կխոսենք «Իմ քայլը» դաշինքի, մեր թեկնածու Հայկ Մարությանի մասին, եւ կարծում եմ՝ շատ հետաքրքիր քարոզարշավ եւ ընտրություններ են սպասվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս ընտրություններին երեւանցիները կարող են ամրագրել իրենց իրականացրած հեղափոխության արդյունքները:

«Դուք հնարավորություն եք ունենալու ձեր իրականացրած հեղափոխության արդյունքն ամրագրել ավագանու ընտրություններով, եւ հույս ունեմ, որ ձեր իրավունքից կօգտվեք»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որեւէ կասկած չկա, որ այս ընտրություններն անցկացվելու են լիարժեք օրինականության պայմաններում. «Կբացառվի որեւէ տեսակի ընտրակեղծարարություն, ընտրակաշառքի բաժանում: Սա բացառված է, եւ ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիները շատ հստակ կարձանագրեն իրենց հաղթանակը այդ ընտրություններում»:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները նախանշված են սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ 21-ը: Ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 13 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն եւ 4 դաշինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ