News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հարց է ուղղել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այցելած  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

«Մենք գիտենք, որ դուք Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան եք եղել, ի՞նչ հաջողություններ եք ունեցել այդ ոլորտում»,- նախագահին է դիմել վարչապետի դուստրը, որը նույնպես սովորում է այս կրթահամալիրում:

Արմեն Սարգսյանը, սակայն, նշեց, որ սխալ կլինի՝ ինքը գնահատական տա իր աշխատանքին. «Աշխատանքը, որ անում ես, չես աշխատում նրա համար, որ մի օր քեզ շնորհակալություն հայտնեն: Ձեր կյանքում եթե կաշխատեք, մի սպասեք, որ ձեզ շնորհակալություն հայտնեն»,- ասել է նա:

Տպել
Ամենաշատ