News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Պետք չէ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ դիտարկել: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Զոլյանը:

Զոլյանի խոսքով, Լավրովն իր ելույթում շատ լուրջ ասաց, որ Հայաստանը պետք է կատարի իր դաշնակցային պարտավորությունները ՀԱՊԿ-ի մասով, այդ թվում, կազմակերպության հեղինակության անկումը կանխարգելելու հարցում. «Սա նույնպես բավական լուրջ ազդանշան է, որ Հայաստանի ներքին գործերը չպետք է ազդեն նրա միջազգային գործունեության վրա»:

Քաղաքագետը նաեւ նշեց, որ լիովին համամիտ է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի կարծիքի հետ, քանի որ ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները կենտրոնանան կառուցողական հարցերի վրա եւ լուծեն Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները. «Այս իմաստով ես համաձայն եմ նրա հետ»:

Լավրովի հայտարարությունները, ըստ քաղաքագետի, միջամտություն չեն Հայաստանի ներքին գործերին. «Գիտեք, երբ մարդուն ասում են՝ հերիք է հիմարություններ անես, դա միջամտություն չէ ներքին գործերին, դա պարզապես բարի խորհուրդ է: Ինչ վատ բան կա նրանում, երբ խորհուրդ են տալիս կառուցողական խնդիրների եւ կուտակված հարցերի լուծմամբ զբաղվել»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտահոգված է, որ Հայաստանում իրավիճակը դեռեւս եռում է, մասնավորապես, 10 տարվա վաղեմության դեպքեր են հետաքննվում, ձերբակալություններ են կատարվում:

Նա նաեւ հավելել էր, որ դա Հայաստանի ներքին գործն է. «Մենք ցանկանում ենք, որ ներքին գործերը մնան օրենքի եւ Սահմանադրության ամուր հիմքերի վրա, եւ նաեւ արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ կառուցողական խնդիրների վրա: Մենք դա համարում ենք Հայաստանի ներքին գործը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ