News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այդպիսի դրույթ կար, որ երկու տարի անց ավտոմեքենաների գազաբալոնները պետք է երկու տարի հետո չափագրվեր, ստուգվեր, բայց պրակտիկայում չի իրագործվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

«Բացի այդ, միայն տեղադրումը չի, ճնշափորձարկում պետք է անցներ: Ասեմ, որ չնայած այդ կարգին, դեռեւս որեւէ մեկը լիցենզավորված չի: Հիմա հակված ենք ստեղծել էլեկտրոնային համակարգ, որին պետք է միացվեն բոլոր ստուգաչափման եւ տեղադրման կայանները, որը թույլ կտա տեղեկանալ, թե որ մեքենան երբ է անցել ստուգաչափումը»,-ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ ունեն նաեւ դրա վերահսկողության մեխանիզմները, թե ինչպես պետք է դրանք վերահսկվեն, որովհետեւ դա շատ կարեւոր ու նաեւ վտանգավոր ոլորտ է:

Ինչ վերաբերում է ավտոմեքենաների տեխզննմանը, Աշոտ Հակոբյանն ասաց, որ տեխզննումները մինչ այսօր իրականացվել են ձեւականորեն, դրա վրա աչք են փակել բոլորը. «Այստեղ եւս միասնական փաթեթով նախատեսում ենք էլեկտրոնային կառավարում եւ վերահսկում: Այսինքն ցանկացած տեխզննման կայանում, երբ մեքենան բարձրանում է ստենդի վրա, այդ դեպքում մեզ մոտ մեքենան կհաշվառվի եւ մենք կիմանանք, որ մեքենան տեխզննում անցել է:

Այսօր մրցակցություն է, մեքենան կոնկրետ տեխզննման կայանում չի անցնելու զննումը: Պարզապես, մենք ոստիկանության բազայից իմանալու ենք, թե որ մեքենան տեխզննում չի անցել, եւ այդպիսի մեքենաները կենթարկվեն համապատասխան տուգանքի»,-ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ