News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր ամփոփվեցին 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Instagram-ում կայացած #UcomRoaming առցանց մրցույթի արդյունքները: Ընտրվեցին ամենահետաքրքիր, ամենաստեղծագործ 3 լուսանկարները, որոնք հեղինակների կողմից տեղադրվել են Instagram-ի իրենց բաց էջերում, ստացել են նվազագույնը 50 հավանում, տարածվել են օգտատերերի Story-ներում՝ նշելով @ucom_official էջը, իսկ մրցութային նկարի նկարագրական մասում կիրառվել են #UcomArmenia  #UcomRoaming հեշթեգերը։

Գլխավոր մրցանակը՝ 64 ԳԲ ներքին հիշողությամբ iPhone 8-ն ստացավ Լեւոն Համբարձումյանը Վանաձորից, ով քարերի հսկայածավալ համադրությամբ սարի վրա հավաքել է որոշակի բարձրությունից տեսանելի Ucom բառը՝ կադրում ցուցադրելով հայաստանյան բնության ներդաշնակ տեսարաններից մեկը։

Երկրորդ տեղի մրցանակակիր Ջուլիետա Հարությունյանն Արտաշատից ստացավ 150 ԳԲ ինտերնետ 6 ամիս վավերականության ժամկետով։ Իսկ երրորդ տեղում է Լորետա Մանուկյանը Երեւանից, ով ստացավ 50 ԳԲ ինտերնետ 6 ամիս վավերականության ժամկետով։

«Ընդհանուր առմամբ մրցույթի ընթացքում #UcomRoaming հեշթեգը կիրառել են Instagram-ի 541 օգտատերեր: Թեեւ մրցույթի պայմաններով նախատեսված չէր, մենք որոշեցինք 10 ԳԲ շարժական ինտերնետի փաթեթ նվիրել բոլոր մասնակիցներին: Իսկ այն մասնակիցներն, ովքեր Ucom-ի բաժանորդ չեն, կստանան հեռախոսահամար՝ Հայաստանի ամենաարագ շարժական 4G+ ցանցում 10 ԳԲ շարժական ինտերնետի փաթեթը վայելելու համար», - նշեց Ucom ընկերության մարկետինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ մասնակիցները պետք է աշխատավայրում, հանգստի ժամանակ կամ ցանկացած վայրում գրեին «Ucom» արտահայտությունը որեւէ կերպ, օրինակ՝ ավազի վրա, մրգերով, մատիտներով եւ այլն, այնուհետեւ հրապարակեին լուսանկարն՝ Instagram-ի առցանց մրցույթի կանոնների համաձայն:

Տեսահոլովակ՝ https://www.instagram.com/p/BnGbYVbnnr1

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ