Երեքշաբթի հրդեհ է բռնկվել Տրիպոլիում՝ ամերիկյան դեսպանատան շրջանում, հայտնում է Al-Mutawassit լրատվական պորտալը։
Նրա տվյալներով՝ ԱՄՆ դիվանագիտական առաքելության պատերին երկու թշնամական խմբավորումների բախման հետեւանքով կրակ է բռնկվել։Հայտնում են նաեւ, որ դեսպանատան մոտ կրակոցներ են հնչել։ Դեպքի հանգամանքները պազվում են, հայտնում է ՏԱՍՍ–ը։