News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Չի կարող այնպես լինել, որ պետությունից գողանան 20 մլն դրամ եւ մենք վերադարձնենք 20 մլն դրամ. պետությունը նրանց զրո տոկոսով վարկ չէր տվել, որ հետո բերեն մարեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

«Ես կարող եմ նախնական ասել, որ բոլոր ուսումնասիրություններով, որոնք մենք իրականացնում ենք, վերադարձվող գումարը մի քանի անգամ գերազանցում է այն գումարը, որն իրենք գողացել են: Տարբեր հաշվարկներ են արվել, գնահատականներ են տրվել, եւ նրանք այդ գնահատականներին չեն առարկել»,-ասաց Սանասարյանը:

«Ես միշտ պատկերացրել եմ, թե ինչպես են երկրի միջոցները կերել,  բայց ես ամեն օր ստանում եմ բացասական էմոցիաներ, ու իմ տպավորությունն է, որ մարդիկ պատկերացրել են, որ խոպան են եկել եւ ուզում էին հարստանալ եւ շատերը հարստացել են: Մեր նպատակը չի, որ նախկին կոռուպցիոներները լցվեն բանտերը եւ եթե պետությանը հասցված վնասը կփոխհատուցեն, նրանց ներում կշնորհեն»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս ընթացքում Պետական վերահսկողության ծառայությունն ուսումնասիրություն է կատարել 6 ընկերությունում: Մասնավորապես, ուսումնասիրություններ են իրականացվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում, ոստիկանության ենթակայության տակ գործող «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում, Հայաստանի ագրարային համալսարանում, Էջմիածնի քաղաքապետարանում:

Սանասարյանը նշեց, որ առաջիկա օրերին ԲԷՑ-ից կվերադարձնեն մոտ 310 մլն դրամ, 100 մլն դրամ՝ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից, 210 մլն դրամ՝ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից, 1,5 մլն դոլար՝ ԲԷՑ-ին սպասարկող միջազգային կապալառու կազմակերպությունից, նաեւ 40 մլն դրամ եւս ԲԷՑ-ի հետ աշխատող կազմակերպությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային…
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում է...
ՀՀ ֆինանսների նախարարը եւ ՀԲ Գործադիր տնօրենը քննարկել են Հայաստանում նոր ծրագրերի մեկնարկը
Նախարարը շնորհակալություն է հայտնել Գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու...
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 29-ին, կազմել է...
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սամվել...
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Ամենաշատ