News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ի նիստում դրական եզրակացություն տվեց «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին: Խորհրդարանականները միաձայն քվեարկեցին օրինագծի օգտին:

Օրինագծի նախաձեռնողն է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Հարկ է նշել, որ կառավարության որոշմամբ Հրազդանը կդառնա երկրում չորրորդ ազատ տնտեսական գոտին՝ մայնինգի համար դատա-կենտրոնով: ԱՏԳ էկոհամակարգի կազմակերպիչը կլինի ECOS ընկերությունը, որը պատասխանատու կլինի տեխնոլոգիական կլաստերի զարգացման համար:

ԱՏԳ գլխավոր խնդիրն է դառնալու բլոքչեյնի՝ արհեստական ինտելեկտի եւ մեքենայական ուսուցման հիմքով աշխատող նախագծերի զարգացման համար ենթակառուցվածքների ստեղծումը:

ԱՏԳ էկոհամակարգը կներառի կրթական-հաղորդակցային նախագծեր, հետազոտական լաբորատորիաներ, էլեկտրոնային հարթակներ՝ սթարթափերում ներդրումներ գրավելու համար եւ դատա-կենտրոն՝ մայնինգի համար: ԱՏԳ ռեզիդենտները 25 տարի կունենան ԱԱՀ զրո տոկոս տոկոսադրույք եւ կազատվեն շահութահարկից:

ECOS էկոհամակարգի գործունեության առաջին փուլում նախատեսվում է ներգրավել ավելի քան 100 մլն դոլարի ներդրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ