News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կոլումբիացի գրող Գարսիա Մարկեսի լրագրողական գործունեությանը նվիրված գիրքը հաջորդ ամիս լույս կտեսնի իսպաներենով, գրում է AP-ն:

Գիրքը կոչվելու է «Դարի սկանդալ» («El Escandalo del Siglo»):

2014 թվականին մահացած Գարսիա Մարկեսը այնպիսի վեպերի հեղինակ է ինչպիսիք են՝ «Հարյուր տարվա մենությունը» եւ «Սերը ժանտախտի ժամանակ»: Կոլումբիացի գրողը Նոբելյան մրցանակի դափնեկիրն է եւ իրավացիորեն համարվում է 20-րդ դարի ամենամեծ գրողներից մեկը:

Գրքում ներկայացվելու է Մարկեսի լրագրողական գործունեությունը 1950-ականներից մինչեւ 1980-ականներ:

Գրքում կներկայացվեն նաեւ հատվածներ, որոնք ցուցադրվել են Ջոն Լի Անդերսոնի «Գաբո» փաստագրական ֆիլմում, որը նկարահանվել է 2015-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ