News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 6-ին որոշում ընդունեց, որով նախատեսվում է հարկային արտոնություն տալ «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու անհրաժեշտությամբ:

Օրինագիծը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը: Նրա խոսքով, տվյալ ընկերությունը ներկայացրել է ներդրումային ծրագիր, որով նախատեսվում է կառուցել կոմպոզիտային գազաբալոնների արտադրություն:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ  11,1 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կազմել էր շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ, սակայն ցանկից հանվել մի շարք սարքավորումներ, ԱԱՀ-ից ազատված լինելու հանգամանքով, և այժմ կկազմի շուրջ 1,1 մլրդ ՀՀ դրամ։

Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

«Նախատեսվում է, որ երեք տարում ներդրումային այս ծրագրի արդյունքում կստեղծվի 112 աշխատատեղ՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով»,-ասաց փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ