News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը Gazeteduvar կայքում անդրադարձել է 1955–ի սեպտեմբերի 6–ի եւ 7–ի հայերի ու հույների ջարդերին ու թալանին։

Բագրատ Էստուկյանը գրել է, թե 1955–ի դեպքերը պարզապես ամոթալի դեպքեր չեն, այլ թուրքական ազգային պետությունը ամրապնդող արտակարգ հաջողված ազգային նախագիծ։

«1915–ից հետո վերջին եւ ամենամեծ թալանը հենց 1955–ի սեպտեմբերի 6–ին ու 7–ին է տեղի ունեցել»,–նշել է Բագրատ Էստուկյանը։

Նշենք, որ ուղիղ 63 տարի առաջ` 1955-ի սեպտեմբերի 6-7-ը, Ստամբուլում եւ Իզմիրում կազմակերպված կոտորում, թալանում եւ բռնաբարում էին հայերին եւ հույներին:  Իսկ պետությունը հանգիստ հետեւում էր իր կազմակերպածին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ