News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Խորհրդարանի ինքնալուծարումն ամենաճիշտ ճանապարհը չէ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

«Քանի դեռ սահմանադրական փոփոխությունների գաղափարից զատ միսն ու արյունը չկա, ինձ համար դժվար է կարծիք հայտնել»,–ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանի ինքնալուծարումն ամենաճիշտ ճանապարհը չէ նույնիսկ նախաձեռնողների առջեւ դրված խնդիրների տեսանկյունից. «Մենք անցում ենք կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, ստեղծված իրավիճակն առաջին մարտահրավերներից մեկն է կառավարման այն ձեւին, որ մենք ընտրել ենք»։  

Ֆարմանյանը շեշտեց՝ այդ քայլը կարող է սասանել խորհրդարանական համակարգի հեղինակությունն ու հիմքերը. «Եթե մենք շարունակելու ենք ապրել խորհրդարանական հանրապետությունում, այսինքն՝ եթե սահմանադրական հիպոթետիկ փոփոխությունները չեն առնչվելու կառավարման ձեւի փոփոխությանը, ապա ցանկացած քայլ, որ կարող է սասանել խորհրդարանական համակարգի հեղինակությունն ու հիմքերը, պետական իներցիայի տեսանկյունից չեմ կարծում լավ տեղ կարող է տանել»։

Նա համոզված է՝ սահմանադրական ճգնաժամ եւ ԱԺ–ի անգործություն գոյություն չունի։ «Սահմանադրական իրավունքի մասնագետները թող բացատրեն, թե արդյոք չկան այլ մեխանիզմներ քաղաքական երկխոսության ճանապարհով գտնել խնդրի լուծումը։ Բայց այսօր գործ չունենք ԱԺ անգործության հետ եւ երկրում չեմ տեսնում քաղաքական ճգնաժամ։ Այո՛, հանրային տրամադրությունների արտահայտված լինելը խորհրդարանում ինչպիսին է, այդտեղ կա խնդիր»,–նշեց նա՝ կարեւորելով միջազգային փորձը հաշվի առնելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր խորհրդարանն ինքնալուծարելու անհրաժեշտության մասին։ Փաշինյանը մտավախություն ունի, որ վարչապետի բացակայության պայմաններում խորհրդարանը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, կարող է ընտրել ՀՀԿ-ին հարմար թեկնածուի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ