News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հայ-ռուսական հումանիտար նախաձեռնության իրականացումը, որի մասին հանրահավաքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շատ ռեալ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարել էր հայ-ռուսական աննախադեպ հումանիտար նախաձեռնության մասին, ի՞նչ է սա ենթադրում եւ որքանով է դա ռեալ, փոխնախարարն պատասխանեց. «Ռեալությունը շատ բարձր է, պայմանավորվածությունները ձեռք են բերված, մենք աշխատում ենք արդեն համապատասխան իրավական հիմքի վրա, բայց ես չեմ կարող բացահայտել, թե դա ինչ է: Հասարակությունը շատ շուտով կտեղեկանա»:

Դիտարկմանը, որ մամուլում արդեն քողազերծվել է, որ խոսքը Սիրիայում մարդասիրական առաքելության մասին է, որի կազմում լինելու են բժիշկներ, սակրավորներ, Գաբրիել Բալայանն արձագանքեց. «Ես չեմ կարող հրապարակել ամբողջ ծավալով, թե ինչ է լինելու, այն մի քանի փուլից բաղկացած ծրագիր է: Նաեւ այս պահին չեմ կարող բացահայտել աշխարհագրական դիրքը, որովհետեւ դա չի բխում այն պայմանավորվածությունների եւ այն օրենսդրական հիմքերի առկայությունից, որոնք այսօր հայաստանում գործում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նորից կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին
Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են...
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Ամենաշատ