Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն։

Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Նշենք, որ հայկական պատվիրակության կազմում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ժամեր անց Կրեմլում տեղի կունենա վարչապետի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։