News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ես առհասարակ չեմ հասկանում, որ Հայաստանում ժամանակ առ ժամանակ առաջ է գալիս կայունության թեման. Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն եւ հեղափոխության ընթացքում կայունությունը ոչ մի րոպեով չի խաթարվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, հիմա տարբեր մարդիկ, լրագրողներ գրում են անկայունության մասին, խոսում են քաղաքացիական պատերազմի մասին. «Ի՞նչ անկայունության մասին է խոսքը, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել: Այսօր Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ պատկանելու է ժողովրդին: Էդ ի՞նչն է անկանխատեսելի: Ուզում են ես ինձ միապետ հայտարարեմ, որ դա լինի կայունությո՞ւն, ասենք ցմահ միապետ եմ, որ բոլորն ասեն՝ վայ, ինչ լավ է, կայունության կա՞: Այդ առումով հՀայաստանում կայունություն չի լինելու: Հայաստանում լինելու են ազատ, արդար ընտրություններ, ժողովուրդն ում որոշի, նա էլ պետք է լինի իշխանություն»,-հայտարարեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ եթե Հայաստանում լինեն ուժեր, որոնք ուզենան ապօրինի ձեւերով անկայունություն մտցնեն, իրենց պատասխանը կստանան միարժեք ու աներկբա: «Հետո իհարկե, լաց կլինեն, կասեն՝ մենք քաղբանտարկյալ ենք, բայց մեզ իրենց լացը չի հետաքրքրում: Որեւէ մեկը չի կարող Հայաստանում անկայունություն մտցնել, ես սա ձեզ երաշխավորում եմ: Ես անկայություն ասելով նկատի ունեմ ապօրինի որեւէ գործունեություն:

Բոլորն ազատ են օրենքով նախատեսված քաղաքական գործունեություն ծավալել եւ այդ իրավունքը  մենք կերաշխավորենք: Բայց կոռուպցիային թույլ չենք տալու կոկորդիլոսի արցունքներ թափել կամա ասել՝ վայ, մենք Ռուսաստանի բարեկամն ենք, մեզ բան են ասում, ուրեմն Ռուսաստանին են ասում: Ռուսաստանի բարեկամը հայ ժողովուրդն է եւ Հայաստանն է: Որեւէ մեկը թող իր կլանին չհամարի Ռուսաստանի էքսկլյուզիվ բարեկամը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով, այսօր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, եւ ինքն այդ գործում ունի Ռուսաստանի լիարժեք աջակցությունը: «Չէր էլ կարող այլ կերպ լինել, Հայաստանում կոռուպցիոների կողքով անցնում ես, ասում են՝ այ,Ռուսաստանի դե՞մ ես: Ոչ, չկա նման բան: ՀՀ-ում որևէ կոռուպցիոներ չփորձի հանկարծ Ռուսաստանի անունը տալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ամենաշատ