News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը բոլոր լծակներն ունի՝ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը թույլ չտալու համար: «Զինուժին» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առնվազն Ղարաբաղի հարցի համապարփակ, ամբողջական եւ տեւական կյանքով ապացուցված կարգավորումը քանի դեռ տեղի չի ունեցել, կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի, որեւէ կառավարություն այլ կարծիք չի էլ կարող հայտնել»,- ասել է վարչապետը:

Նա նաեւ նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է համբերատար քննարկումների արդյունքում իմանան, թե ի՞նչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ն Հայաստանի առջեւ եւ ի՞նչ պարտավորություններ ունի ՀՀ-ն ՀԱՊԿ-ի առջեւ:

«Երբ նախկինում, որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, ես ասում էի, որ ՀԱՊԿ պայմանագրի առումով մենք պետք է շատ հստակ մեր դաշնակիցների հետ եւ իրար առջեւ պարզաբանենք փոխադարձ պարտավորությունները, որ իմանանք՝ ՀԱՊԿ-ի շրջանակում յուրաքանչյուրն ի՞նչ պարտավորություն ու իրավունք ունի, շատերն այդ հայտարարությունները մեկնաբանում էին որպես «հակաՀԱՊԿ-ական»»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ առաջին շփումներում իր համար ակնհայտ է դարձել, որ նույն հարցը կա նաեւ նրանց մոտ:

«Գաղտնիք չէ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ առաջին շփումների ժամանակ ես մեր մտահոգությունները փոխանցել եմ Բելառուսի նախագահին եւ ընդհանրապես ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարներին, ովքեր Ադրբեջանի հետ զենքի, զինամթերքի առեւտուր են անում, որը մեզ անհանգստացնում է»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ ուզում է, որ քննարկումների նպատակը շատ հստակ լինի. «Նպատակը ոչ թե ՀԱՊԿ-ին վնասելն է, այլ ընդհակառակը՝ ուժեղացնելը: Հայաստանը շահագրգիռ է, որ ՀԱՊԿ-ն բառիս բուն իմաստով լինի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն: Էլի եմ ասում, մենք այստեղ շատ հստակ խնդիր ունենք լուծելու, դա մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացումն է, եւ մեր աշխատանքը պետք է միտված լինի հենց դրան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ