Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ Մարտին Գալստյանին ընտրեց Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ: Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ նիստում հայտնեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Գալստյանն ընտրվեց 78 «կողմ» ձայներով: Նրա թեկնածությանը «դեմ» է հանդես եկել 9 խորհրդարանական: «ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 87-ը»,- նշեց Մելիքյանը: Անվավեր ճանաչված քվեաթերթիկներ չեն եղել: