News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության պատվիրակությունը կմեկնի Իրան՝ Իսլամական Հանրապետությունում հայկական դիպլոմների ճանաչման հարցը քննարկելու նպատակով: Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ նիստում Հայաստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարությունների միջեւ կրթության որակավորման, գիտական աստիճանների եւ կոչումների երկկողմանի ճանաչման եւ համադրելիության մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Իրանի կրթության նախարարությունը մտահոգված է կրթության որակով, որը նրանց ուսանողները ստանում են Հայաստանում: «Իրանից մեր գործընկերները մտահոգված են: Ես պատրաստվում եմ առաջիկայում Իրան մեկնել: Կա նախնական համաձայնություն: Պատվիրակության կազմում կլինեն նաեւ համապատասխան բուհերի ղեկավարները, որ տեղում քննարկենք ստեղծված իրավիճակը: Մեզ համար իրանական շուկան շատ կարեւոր է»,- պարզաբանեց Արայիկ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ