News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը չի արգելափակի Պակիստանի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումը՝ հայտարարել է Պակիստանի լրատվության նախարար Ֆավադ Չաուդխարին՝ կրկնելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերը։ Այս մասին գրել է Reuters-ը։

Այսպիսի հայտարարությունը կտրուկ տարբերվում է այն հայտարարությունից, որ արել էր Պոմպեոն դեռևս այս տարվա հուլիսին, երբ մտավախություն ուներ, թե Իսլամաբադին տված ԱՄՀ-ի գումարները կարող են ուղղվել չինական վարկերի մարմանը։

«Նա Պակիստանին հավաստիացրեց, որ եթե Իսլամաբադը դիմել է ԱՄՀ-ի օգնությանը, ԱՄՆ-ը դրան դեմ չի լինի»,- ասել է Չաուդխարին։

Գործակալությունը հավաստիացնում է, որ վարչապետ Իմրան Խանի՝ օգոստոսին իր իրավասությունները ստանձնած նոր կառավարությունը, փորձում է կանխել արտարժույթի անբավարարությամբ պայմանավորված ֆինանսական ճգնաժամը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ