News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռումինիայի սենատորները հավանություն են տվել  միջոցին, որը կարող էր փոխել Սահմանադրությունում առկա դրույթը, ըստ որի ամուսնություն է համարվում  «ամուսինների» միջեւ միությունը, գրում է AP-ն:

Սենատորների մեծամասնության որոշումը թույլ կտա հանրաքվե անցկացնել ամուսնության վերաբերյալ դրույթը վերանայելու համար որպես տղամարդու եւ կնոջ միջեւ եւ ոչ թե «ամուսինների» միջեւ միություն, ինչպես ամրագրված է գործող Սահմանադրությամբ:

Ավելի վաղ Սահմանադրության դրույթները փոխելու մասին ստորագրահավաքին միացել էր 3 մլն ռումինացի:

Իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ հարցը կրոնական բնույթ ունի: «Մենք 2000 տարի շարունակ քրիսստոնյա ազգ ենք եղել»:

Հիշեցնենք, որ Ռումինիան, Լեհաստանի, Սլովակիայի, Բուլղարիայի, Լիտվայի եւ Լատվիայի հետ միասին չեն ընդունում նույնասեռ ամուսնությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ