Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ԵՄ-ին առաջարկել է Աֆրիկական մայրցամաքի հետ հարաբերությունները կառուցել նոր գործընկերության հիման վրա, որը կոչված է ներդրումներ ներգրավելու եւ ստեղծելու գրեթե 10 մլն աշխատատեղեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առաջարկում եմ Աֆրիկայի հետ նոր գործընկերություն ստեղծել, նոր դաշինք ներդրումների եւ աշխատատեղերի ստեղծման համար: Նման մոտեցումը թույլ կտար առաջիկա տարիներին մինչեւ 10 մլն աշխատատեղեր ստեղծել»,- հայտարարել է Յունկերը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ելույթ ունենալով ԵՄ-ում գործերի վիճակի մասին ուղերձով:
Նա կոչ է արել մինչեւ 2019 թվականին Եվրախորհրդարանի ընտրությունները նման գործընկերության զարգացման համար միջոցների հատկացման որոշումները օպերատիվորեն համաձայնացնել: