News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Գառնիկ Իսագուլյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել ազատվել իր շրջապատից, քանի դեռ այն  իրեն ծանր հետեւանքներով քաղաքական խաղերի մեջ չի ներքաշել:

 Սեպտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդականը համեմատեց  գրուպենֆյուրեր Հերման Գերինգի եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:

«Գերինգի հայտարարությունը. «Սպանեք, սպանեք, սպանեք եւ մի մտածեք հետեւանքների մասին: Ձեր բոլորի համար ես եմ պատասխանատու»: Փաշինյանի հայտարարությունը. «Ես ինձ վրա եմ վերցնում հասարակական արձագանք ունեցող կալանավորումները»: Սա անընդունելի է: Միթե մեր առաջին դեմքերն ինտելեկտուալ գրքեր չեն կարդում, որպեսզի հասկանան, որ իրենց ասածը ոչ մի կապ չունի օրենքի եւ Սահմանադրության հետ», - նկատեց Իսագուլյանը:

Նրա խոսքով, նա շոկի մեջ է, որ ԱԱԾ ղեկավարը, մարդ, որը պատասխանատու է երկրում անվտանգության համար, «գաղտնալսման» սկանդալից հետո խայտառակ վիճակում հայտնվեց: Նրա խոսքով, այդ սկանդալից հետո ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի ղեկավարները պետք է հրաժարական տային: Բացի այդ, Իսագուլյանը նշեց, որ նրանք պետք է մի քանի հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկվեն:

 «Նրան, ով գաղտնալսել է, պետք է պարգեւատրել, որ ավելի պրոֆեսիոնալ է գտնվել, քան նրանք, որոնք կատարում են իրենց անմիջական պարտավորությունները», - հայտարարեց նա:

Փորձագետն ընդգծեց, որ հեռախոսային խոսակցության ձայանգրությունն ակնհայտ վկայում է, որ Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը քաղաքական պատվեր է:

 «Հայաստանում չի եղել թավշյա հեղափոխություն: Եկել է ռեժիմ, որն անամոթաբար հրահանգներ է տալիս», - ասաց նա՝ հայտարարելով, որ սա համարում է Հայաստանի սահմաններից դուրս երկար տարիներ մշակված ծրագրի արդյունք: Այս կապակցությամբ փորձագետը նշեց, որ արժե ստուգել Սորոսի հիմնադրամի ֆինանսական գործունեությունը:

Իսագուլյանը նաեւ բացասական գնահատեց այն, որ Փաշինյանն իր աշխատասենյակից, տնից, առաջին դեմքին սպասարկող մեքենայից պարբերաբար ուղիղ եթեր է դուրս գալիս, ինչն անվտանգության նորմերի կոպիտ խախտում է: Նա քննադատեց վարչապետին նաեւ ԱԺ-ում ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայտարարությունների համար: Նրա խոսքով, նա ոչ մի պատկերացում չունի բանակցային գործընթացի մասին, նա չունի եւ չի կարող այս հարցի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ունենալ, այլ միայն առաջարկներ, ոչ ավելին: Իսագուլյանը նշեց, որ խոսակցություններն այն մասին, որ Քոչարյանը եւ Սարգսյանը չեն բացառել հողերի վերադարձի հնարավորությունը, իրականությանը չի համապատասխանում:

 «Վստահ եղեք, որ ոչ Սարգսյանը, ոչ էլ Քոչարյանը չեն փախչի երկրից, քանի որ երբ դուք շորտերով էիք շրջում, նրանք Ղարաբաղում իրենց ընտանիքների հետ ռմբակոծության տակ էին», - ասաց փորձագետը` դիմելով Փաշինյանին:

Իսագուլյանը Քոչարյանի կողմից կաշառքի դիմաց Կոնգրես հյուրանոցի ձեռքբերման մասին հայտարարությունները մանկապարտեզ համարեց, հավելելով, որ Քոչարյանն անձամբ սթափ եւ հստակ գնահատականներ է հնչեցնում:

 «Քոչարյանը եւ Սարգսյանը մարտի 1-ի իրադարձությունների համար մեղավոր չեն, չեն պատրաստվել հողերը վերադարձնել: Ինչ վերաբերում է Խաչատուրովին, ապա Ազգային անվտանգության ծառայության եւ ՀՔԾ-ի ղեկավարների գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները ցույց են տալիս, որ Հայաստանը ապուշ իրավիճակում է հայտնվել, եւ ՀԱՊԿ-ի համար ակնհայտ է, որ սա քաղաքական պատվեր է », - ասաց Իսագուլյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Երևանում կայանալիք համազգային հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տեղեկացնում է, որ մասնակցելու է մայիսի...
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Ամենաշատ