News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց, որտեղ նոր իշխանություններից այս պահի դրությամբ ապրում է միայն վարչապետը՝ ընտանիքով: Վանեցյանը տեւական ժամանակ է՝ սեփական միջոցներով վերանորոգում է ամառանոցը: Թերեւս վերջին իրադարձություններն արագացրել են այդ գործընթացը, քանի որ ԱԱԾ-ն տնօրինում է փաստեր, ըստ որոնց՝ քրեական հետապնդումներ իրականացնող անձանց նկատմամբ ինչ-որ դավադրություն են նյութում: 

Հիշեցնենք, որ նոր օրենքով՝ վարչապետի որոշմամբ կարող է ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի առանձնատուն տրամադրվել կառավարական ամառանոցում, Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ երեւույթին, անվտանգության նկատառումով ԱԱԾ պետին տանում է իր մոտ: Ի դեպ, անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք ԱԱԾ պետերը կառավարական ամառանոցում չեն ապրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասնական ցուցակը. 157 թեկնածու
Ստորեւ ներկայացնում ենք ցուցակը, որը գլխավորում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը...
Անցած ամիսները խորը անհանգստություն են առաջացնում. Վիգեն Սարգսյան
Մենք այնպիսի տարածաշրջանում եւ ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ...
«Փաստ». «Խառն եմ, ապե». ով ինչ է սպասում ընտրություններից
Ընտրությունների ավարտին սպասողներն, ընդ որում, բավական բազմաշերտ են...
«Ժողովուրդ». Հետաքրքիր իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի գործով
Վերաքննիչ դատարանի նախագահը դարձյալ բացակայում է ՀՀ-ից...
«Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսի հեղինակը Ալեն Սիմոնյանն է. ովքեր են հիացած դրանով
Հաստատում քննադատությունները, որ «ՔՊ» թեկնածուներն առանց Նիկոլի զրո են...
«Ժամանակ». Ադեկվատը. Ծառուկյանը որոշել է փոխել քարոզարշավի ֆորմատը
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է կուսակցության նախընտրական քարոզարշավին եւ...
Partner news