News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեր կառավարության տնտեսական տեսլականը ՀՀ–ն բարձր տեխնոլոգիական երկրի վերածելն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին Ֆրանսիա կատարած երկօրյա աշխատանքային այցի ժամանակ Փարիզում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ուզում ենք Հայաստանը ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, եւ սա ընդհամենը դատարկ ամբիցիա չէ, որովհետեւ նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այսպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար շատ մեծ մարդկային ռեսուրս կա եւ, ըստ էության, սրա նախադրյալները ստեղծված են։ Գլոբալ ինովացիոն զեկույցում այդ հանգամանքը հստակ ընդգծված է՝ Հայաստանը ինովացիաների մակարդակով այսօր շատ ցածր տեղում է գտնվում, իսկ մարդկանց ինովացիոն ընդունակությունների առումով՝ շատ բարձր»,–շեշտեց նա։

Վարչապետն այնուհետեւ հրավիրեց բոլոր ներդրողներին գալ եւ մասնակցել ՀՀ–ի պատրաստվող թռիչքին.  «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ զարգանում է, արդեն իսկ որոշակի հետաքրքրություն ունեն բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտում զբաղվող ընկերությունները, եւ մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակացելու այն թռիչքին, որին պատրաստվում է ՀՀ–ում»։

Փաշինյանը երաշխավորեց, որ իր գլխավորած կառավարությունում հակված են բոլոր խնդիրները լուծել բաց, ազնիվ երկխոսության պայմաններում, ապա շեշտեց, որ ՀՀ տնտեսական ցանկացած գործունեության հաջողությունը ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի հաջողությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ