News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Նիգերիայի քննչական մարմինները համաշխարհային խոշորագույն բանկերից մեկին՝ HSBC-ին կասկածում են ավելի քան 100 մլն դոլար լվանալու մեջ երկրի նախկին ռազմական առաջնորդ, գեներալ Սանի Աբաչիի համար (1943-1998): Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով էլեկտրոնային փոստով ստացած երկրի նախագահի օգնական Գարբա Շեխուի հայտարարությունը:

«Մեր քննչական մարմինները կարծում են, որ HSBC-ն Ջերսի կղզում, Փարիզում, Լոնդոնում եւ Ժնեւում ավելի քան 100 մլն դոլար է լվացել հանգուցյալ գեներալ Սանի Աբաչիի համար»,- ստացած հայտարարությունից մեջբերում է կատարել Bloomberg-ը:

Դրանից բացի, նշվում է, որ բանկին կասկածում են նաեւ երկրի 50 այլ քաղաքացիների՝ կոռուպցիոն ճանապարհով ստացած եկամուտները լվանալու մեջ, որոնց թվում նշվում է սենատոր, ում անունը չի բարձրաձայնվում:

Սանի Աբաչին Նիգերիան ղեկավարել է 1993-1998 թվականներին: Նրա մահից հետո երկրում պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ եւ գանձարանից յուրացված միջոցների փոխհատուցման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news