News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 15-ին ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է  ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:04-ին:

Այրվել են մոտ 500 հա խոտածածկույթ, մոտ 70 էլեկտրական սյուն, Հացավան գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքի կառուցատարրերը՝ 500 քմ և ներսում՝ 3000 հակ անասնակեր։

Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը: Ժամը 01:11-ից սահմանվել է հերթապահություն (մեկ մարտական հաշվարկ)։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Արևիս, Թանահատ, Թասիկ, Հացավան և Սալվարդ գյուղերի բնակիչներ, Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ, թիվ N զորամասի 20 զինծառայող, Գորիսի համայնքապետարանի 2 ջրատար ավտոմեքենա։ Դեռեւս ծխացող օջախներ կան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ