News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաեւ մեծ՝ մինչև 12.7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Չինարի գյուղը, սեպտեմբերի 15-ին էլ Կոթի գյուղի ուղղությամբ է կրակոցներ արձակել, ինչի հետեւանքով վիրավորվել է Կոթիի 60-ամյա բնակիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ