News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի վրացական համարանիշներ ունեցող մեքենաների վարորդները դիմում-բողոք են ներկայացրել երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին ու այլ պաշտոնյաների, որտեղ նշում են, որ անընդունելի է օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն վրացական համարանիշներով մեքենաները Հայաստանում կարող են վարել առավելագույնը 15 օր:

Դիմում-բողոքում, մասնավորապես, նշվում է.

«Մեզ համար անընդունելի են մշակված եւ ընդունված այն օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները Հայաստանում ՀՀ քաղաքացին կարող է վարել միանվագ մուտքով առավելագույնը 15-օրյա ժամկետով, եւ, որոնցով մեզ ստիպում են մաքսազերծել այդ ավտոմեքենաները խայտառակ բարձր գներով, որ մենք ի վիճակի չենք: Տեղեկացնում ենք, որ մենք այդ ավտոմեքենաները վարում ենք վրացական պետական համարանիշերով այն հասարակ պատճառով, որ մեր ֆինանսական վիճակը հայաստանյան օրենսդրությամբ եւ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քմահաճորեն սահմանած առասպելական սակագներով թույլ չի տալիս մեզ մաքսազերծել, ավել գումար ունենալու դեպքում ավելի թանկարժեք մեքենա ձեռք կբերեինք, կամ եթե իմանայինք, որ հայրենի կառավարությունը նման դավադիր օրենսդրական փոփոխություն էր ընդունելու, այդ մեքենաները պարզապես չէինք գնի եւ ժամանակավոր ներկրի Հայաստան:

Մենք վստահ ենք, որ վերոհիշյալ փոփոխությունները ՀՀ օրենսդրության մեջ արվել են առանց տասնյակ հազարավոր հայաստանյան ընտանիքների շահերը հաշվի առնելու, առանց այդ փոփոխությունների տնտեսագիտական, սոցիալական եւ ժողովրդագրական հետեւանքները հաշվարկելու, ունենալով, լավագույն դեպքում մեկ նպատակ` ամեն գնով բյուջե լցնել, իսկ վատագույն դեպքում`  շարունակել հայաթափել Հայաստանը: Բացի վերոհիշյալը, այդ օրենսդրական փոփոխությունները խոչընդոտում են Ջավախքի մեր հայրենակիցների ազատ տեղաշարժը Շիրակի մարզում եւ Հայաստանի Հանրապետությունում:

Պարոնայք իշխանավորներ, խնդիրը խաղաղությամբ կարգավորելու համար դիմում ենք ձեզ, ներկայացնելով հետեւալ պահանջները, առաջարկելով շուտափույթ կատարել դրանք.        

1. Հայաստանում վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների երթեւեկության համար վերականգնել այն օրենսդրական ռեժիմը, ինչ գործում էր մինչ 2010 թվի վերջը:

2. Հայաստանում վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների երթեւեկության հին ռեժիմի վերականգնման հետ մեկտեղ, առաջարկում ենք ամսական մեկ անգամ սահման հատելու պարտադրանքի փոխարեն մտցնել ամսական վճար` 2000-ական դրամ, որը այդ մեքենաների վարորդներս պարտավոր կլինենք վճարել պետական բյուջե առանց սահմանը հատելու:

3. Արմատապես բարեփոխել ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման վճարների հաշվարկի համակարգը, դրույքաչափերը եւ վճարները, այնպես, որ շարքային քաղաքացիներիս համար շահեկան լինի մեքենաներ ներկրել եւ մաքսազերծել:

4. ՀՀ գործող օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ կատարել, որ հնարավոր դառնա վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների վարումը լիազորագրով վստահել այլ անձանց:  

Պարտավոր ենք ձեզ տեղեկացնել, որ մենք մեր շահերի եւ սահմանադրական իրավունքների պաշտպանության համար պայքարելու ենք վճռականորեն, հետեւողականորեն, դիմելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներին, ժողովներ, երթեր եւ հանրահավաքներ ենք կազմակերպելու, դիմելու ենք հասարակության օժանդակությանը, այս խնդրի լուծման համար դիմելու ենք միջազգային հանրությանը, օտար երկրների իշխանություններին:

Ձեզ կոչում ենք ողջամտության, սեփական քաղաքացիների շահերն իսկապես եւ ոչ թե խոսքով ու ձեւականորեն պաշտպանելու:

Շիրակի մարզի վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների մի քանի հազար վարորդների անունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ