News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ջորջիա նահանգում վաճառքի է հանվել Տումսբորո քաղաքը։ Վաճառողը գտնում է, որ նոր տերը կկարողանա բնակավայրը զբոսաշրջային վայր դարձնել։

Գնորդը կստանա ոչ միայն բնակելի տներ, այլ նաեւ շատ քաղաքացիական շինություններ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Քաղաքում կա ռեստորան, ջրաղաց, ճաշկերույթների սրահ, վարսավիրանոց հնարժեք բազկաթոռներով, բանկի հնամենի շենք եւ նույնիսկ օպերային թատրոն։ Բացի այդ, Տումսբորոյում կա երկաթուղային դեպո՝ կառուցված 1869 թվականին։

Այս ամբողջ հարստությունը վաճառքի կհանվի 1.7 միլիոն դոլարով, այս գումարով Նյու Յորքի որեւէ հայտնի թաղամասում կարելի է գնել միայն բնակարան։

Տումսբորոյի ընդհանուր տարածքը կազմում է 4.9 քառ. կիլոմետր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ