News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները կարող են հրաժարվել Վաշինգթոնի կողմից առաջարկված առեւտրային բանակցություններից, եթե Թրամփի աշխատակազմը շարունակի նոր պատժամիջոցներ սահմանել՝ հայտնում է Wall Street Journal-ը։

Reuters-ի հաղորդմամբ՝ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, թե Պեկինը բանակցություններ չի վարի, քանի դեռ «իր գլխին ատրճանակ են պահում»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն առաջարկել էր բանակցություններ անցկացնել եւ միեւնույն ժամանկ 200 միլիարդ դոլարի չափով տուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա։

Այլ պաշտոնյաներ, որոնց հետ խորհրդակցում են երկրի ղեկավարները, կարծում են, որ Չինաստանը կդադարեցնի ամերիկյան ընկերություններին անհրաժեշտ մի շարք ապրանքների եւ պահեստամասերի մատակարարումը, ինչը վտանգի տակ կդնի մատակարարումների շղթան։

ԱՄՆի կողմից առաջարկվել էր բանակցությունները սկսել սեպտեմբերի 20-ից։ Չինաստանը քննարկում էր իր մասնակցությունը բանակցություններին, քանի դեռ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ չէր սահմանել։

Գործակալությունը նաեւ հայտնում է, որ Թրամփը, հավանաբար, նոր պատժամիջոցները կսահմանի սեպտեմբերի 17-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ