News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Թողարկվել են 100 եւ 200 արժողությամբ նոր թղթադրամներ, որոնք շրջանառության մեջ կդրվեն 2019թ․ մայիսի 28-ից։ DW-ն հայտնում է, որ այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է ԵԿԲ-ն։

Խոսքը «Եվրոպա» սերիայի երկրորդ սերնդի նորացված թղթադրամների մասին է, որոնք ավելի լավ են պաշտպանված կեղծելուց։ Թղթադրամների շնորհանդեսն անցկացրել է ԵԿԲ վարչության անդամ Իվ Մերշը, ով ներկայացրել է թղթադրամների վրա առկա հատուկ հոլոգրամնեը՝ €-ի նշանով, աջ կողմում արծաթե գիծը եւ առասպելական Եվրոպայի պատկերը։

Նոր թղթադրամների չափերը եւս փոխվել են, դրանց լայնությունը հավասարեցվել է 50 եվրոանոցի լայնությանը՝ բանկոմատներից ավելի հեշտ օգտվելու համար, իսկ երկարությունը մնացել է նույնը։։

2013 թվականից ԵԿԲ արդեն փոխել էր 5, 10, 20 եւ 50 եվրոանոցները։ 500 եվրո արժողությամբ թղթադրամը որոշվել էր հանել շրջանառությունից՝ հաճախակի կեղծվելու պատճառով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ