News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին մեղադրել է Ռուսաստանին, որն «ակտիվորեն փորձում է խափանել» Հյուսիսային Կորեայի դեմ միջազգային պատժամիջոցները՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

«Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժամիջոցներին վերաբերող քվեարկությունից հետո հետ կանգնում դրանցից։ Մենք գիտենք պատասխանը։ Ռուսաստանը խաբում է։ Եւ հիմա նա բռնվեց»,- ՄԱԿ ԱԽ արտահերթ նստաշրջանում հայտարարել է Հեյլին։

Նրա Խոսքերով խափանումներն անընդհատ բնույթ են կրում։ «ԱՄՆ-ն ապացույցներ ունի Ռուսաստանի կողմից հետեւողական եւ լայնամասշտաբ խախտումների վերաբերյալ»,- ասել է Հեյլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ