Կենտրոնական Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում երթուղային ավտոբուսի խոշոր վթարի հետեւանքով զոհվել է 8 մարդ, 28-ը մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Աֆյոնքարահիսար-Անթալիա մայրուղում: Անթալիայից Էսքիշեհիր ուղեւորվող ավտոբուսը դեռեւս չպարզված պատճառով մայրուղուց դուրս է եկել եւ կողաշրջվել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ: Կատարվում է քննություն: