News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ, 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում կանցկացվի «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթը» ԵԱՏՄ խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումն է։ Այն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջեւ արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առեւտրային հարաբերությունների խթանմանը։

Այս տարի գործարար համաժողովին նախատեսվում է ԵՏՄ-ից մոտ 2500 եւ երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։ «Եվրասիական շաբաթի» շրջանակում տեղի կունենա նաեւ ցուցահանդես, որի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Յուրաքանչյուր երկրից միջազգային էքսպոյին կմասնակցի 30 ընկերություն՝ սննդարդյունաբերության, դեղագործության, թեթեւ արդյունաբերության, շինանյութերի արտադրության, ՏՏ եւ ճշգրիտ ճարտարագիտության, ոսկեգործության ոլորտներից։

«ԵՏՄ անդամ երկրների տնտեսվարողների համար «Եվրասիական շաբաթը» լավ հնարավորություն է նոր գործնական կապեր հաստատելու, արտահանման եւ ներդրումների գործարքներ կնքելու համար»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

«Տեղի են ունենալու նաեւ B2B հանդիպումներ, որի համար անհրաժեշտ է պաշտոնական կայքում գրանցվել, ընտրել ընկերություններին եւ նշանակել հանդիպումներ»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։

Ցուցահանդեսի հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։ Հայաստանյան ընկերությունների հայտերի հավաքագրումը կատարում է Բիզնես Արմենիան, մասնակցությունը հաստատում է ԵԱՏՀ ստեղծած կազմկոմիտեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ