News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Երեւանի հանրություն» նախաձեռնությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը հաղթանակի դեպքում խոստանում է մայրաքաղաքի քաղաքապետարանի կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարել: Սեպտեմբերի 19-ին մամուլի ասուլիսում Թարխանյանը նշեց, որ նախաձեռնության հիմնական նպատակը քաղաքային կառավարման գործում կոռուպցիոն սխեմաները բացառելն է:

Նա մասնավորապես, նշեց, որ Երեւանի հաշվեկշռում ավելի քան 1000 ավտոբուս կա, որոնց 60 տոկոսը հագեցած է GPS համակարգով: «Սակայն դրանց նույնիսկ 20 տոկոսը երթուղի  դուրս չի գալիս, քանի որ այսպես կոչված «երթուղային գծերի սեփականատերերը» լիովին վերահսկում են տրանսպորտային ոլորտը», - ասաց Թարխանյանը:

Ինչպես նշվեց, առանց այդ խնդրի լուծման անհնար կլինի լուծել հանրային տրանսպորտի օպերատորի ներգրավման հարցը:

Կոռպուցիոն սխեմաների եւս մեկ վառ օրինակ է աղբահանության հետ կապված հարցը:

Թարխանյանը նշեց, որ օրինակ «Սանիթեք» ընկերության ավտոպարկի սպասարկման համար հատկացվող գումարները, պարզապես չեն հասնում հասցեատիրոջը:

 «Մենք տեսել ենք, որ աղբատարներն իսկապես ողբալի վիճակում են, սակայն դրանք վերանորոգելու միջոցներ չկան», - ասաց քաղաքապետի թեկնածուն:

Թարխանյանը մատնանշեց այն, որ  երեւանցիների իրավունքները տարիների ընթացքում խախտվում են բիզնես հատվածի ներկայացուցիչների կողմից: Դա վերաբերում է այդ թվում բնակելի շենքերի մոտակայքում սրճարանների, ռեստորանների, գիշերային ակումբերի բացմանը: Ելնելով նրանից, որ շատ քաղաքացիների համար դատական ատյաններ դիմելը անթույլատրելի շքեղություն է, Թարխանյանն առաջարկում է քաղաքապետարանին առընթեր հատուկ խորհուրդ ստեղծել, որը քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար անվճար խորհրդակցություններ կտրամադրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ