News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Տղամարդիկ ավիատոմսերը գնում են թռիչքի օրը 2.5 անգամ ավելի հաճախ քան կանայք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով OneTwoTrip–ն։ Փորձագետները վերլուծության համար տարվա սկզբից ուսումնասիրել են ՌԴ տարբեր քաղաքներից ավիատոմսերի ամրագրումը։

Վերլուծությունը ցույց է տվել էական տարբերություն տարբեր սեռերի պահվածքում։ Թռիչքից առնվազն մեկ շաբաթ առաջ տոմսերը ավելի հաճախ գնում են տղամարդիկ։

Հատկապես տարբերությունը տեսանելի է թռիչքի օրը գնված ավիատոմսերի մասով։ Տղամարդիկ ավիատոմսերը գնում են վերջին պահին 2.5 անգամ ավելի հաճախ, քան կանայք։ Իսկ, օրինակ, թռիչքից կես տարի առաջ կանայք գնում են գրեթե մեկուկես անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ