News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 23
Տեսնել լրահոսը

Վեդի, Հայաստան. սեպտեմբերի 18-ին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագիրը եւ նրա գործընկեր 12 համայնքներըՙ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ համագործակցությամբՙ նշեցին «Ջրի մոնիտորինգի համաշխարհային օրը»։

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենը, Արարատի մարզպետի տեղակալը, Վեդի համայնքի ղեկավարը եւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ու «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում»  ծրագրի ներկայացուցիչները։

ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերն ընդգծեց. «Մենք հպարտ ենք, որ «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագիրն իր նպաստն է բերում՝ զարգացնելով Արարատյան դաշտի երիտասարդների կարողությունները՝ իրազեկելով նրանց ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտում իրենց իրավունքների մասին եւ սովորեցնելով ջրային ռեսուրսների մոնիտորինգ իրականացնել իրենց համայնքներում։  Մենք լավատես ենք, որ այս ջանքերը նպաստելու են վարքագծի դրական փոփոխությանը, որն օրինակ է ծառայելու Հայաստանի մյուս համայնքների համար։ ԱՄՆ կառավարությունը հպարտ է հայ գործընկերների հետ ջրային ռեսուրսների ոլորտում իր շարունակական համագործակցությամբ, եւ մեր շարունակական համագործակցությունը վկայում է մեր երկու երկրների միջեւ սերտ գործընկերության մասին, որը հիմնված է ջրային թանկարժեք ռեսուրսների պաշտպանությանն ուղղված մեր ընդհանուր նպատակին»։  

Իր ելույթում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը նշեց. «Որպես պատասխանատու բիզնես մշտապես ուշադրություն ենք դարձնում շրջակա միջավայրի պահպանմանը։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ մեր ընկերությունում կիրառվող մի շարք տեխնիկական լուծումների շնորհիվ հնարավոր է դարձել էապես նվազեցնել մեր արտադրության ընթացքում օգտագործվող ջրի ծավալները։ Մոնիտորինգն էական դեր է խաղում ջրի կառավարման մեր գործընթացում, քանի որ թույլ է տալիս անընդհատ հետեւել մեր գործողություններին եւ համապատասխան կարգավորումներ իրականացնել: Կարծում եմ՝ շատ կարեւոր է ապահովել, որպեսզի համայնքների բնակիչներն ու ընկերությունները ունենան համապատասխան հմտություններ եւ միջոցներ՝ մոնիտորինգի ենթարկելու այն ջուրը, որն օգտագործում են»։

Միջոցառման ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության Կայունության տնօրեն Վահան Ստեփանյանը ներկայացրեց գործարանում կիրառվող ջրի մոնիտորինգի համակարգը եւ տեխնիկական լուծումները։ Արտադրական գծերում ջրախնայող տեխնոլոգիաների կիրառման եւ գործարանի՝ ջուր սպառող հատվածների մշտական մոնիտորինգի շնորհիվ՝ ընկերությունը կարողացել է բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը՝ վերջին տարիներին ջրի սպառումը կրճատելով ավելի քան 20 տոկոսով։

Ավելի վաղ «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք վերապատրաստման դասընթացներ եւ ուսումնական այցեր Արարատյան դաշտի բնակիչների եւ երիտասարդների համար, որոնց ընթացքում մասնակիցներին սովորեցրել են, թե ինչպես իրականացնել ջրի մոնիտորինգ եւ ստուգել ջրի որակը՝ կիրառելով ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրին տրամադրված՝ ջրի փորձաքննության սարքավորումները։ Արարատյան դաշտի մի քանի համայնքներում ջրի որակի մոնիտորինգի արդյունքները ներկայացվեցին միջոցառման ընթացքում, եւ ջրի մոնիտորինգի արդյունքում ձեռքբերված տվյալները վերբեռնվեցին Ջրի մոնիտորինգի համաշխարհային օրվա հատուկ հարթակում (http://www.worldwatermonitoringday.org), որտեղ դրանց կարող է ծանոթանալ 1,5 միլիոն մարդ՝ 146 երկրից ամբողջ աշխարհում, ում համար հասանելի է այս հարթակը։ Տեղական մակարդակում ջրի որակը ստուգելը, միջազգային մակարդակով տվյալները հանրայնացնելը եւ ջրային ռեսուրսների պահպանության ուղղությամբ գործողություններ ձեռնարկելը հնարավորություն ընձեռեց «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի գործընկեր 12 համայնքներին տեղեկանալ այն մասին, որ համայնքները կարող են իրականացնել  իրենց սեփական ջրային ռեսուրսների մոնիտորինգ եւ գնահատում՝ այդպիսով նպաստելով իրենց հայմանքներում առողջությանն ու կայունությանը։

Միջոցառմանը ներկա էին գործընկեր համայնքների մանկավարժները, երիտասարդները, ՏԻՄ-երը, «Քաղաքացի լրագրողներ» խմբի եւ համայնքների ակտիվ  ներկայացուցիչները, Արարատյան ջրավազանային տարածքային կառավարման բաժնի, «Շրջակա միջավայրի մոնիտորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի ներկայացուցիչները։

Միջոցառումն իրականացվում էր 2018թ. մարտին մեկնարկած՝«Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» հանրային իրազեկման միջոցառումների շարքի շրջանակում, որը նախաձեռնել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագիրը՝ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ համագործակցությամբ։

«Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության եւ իրազեկման միջոցով, ինչպես նաեւ խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:

Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի եւ ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր հարկային քաղաքականությունը ռեստորանային ոլորտում գնաճի չի հանգեցնի. ռեստորատոր
Նոր հարկային քաղաքականությունը ռեստորանային ոլորտում գնաճի չի հանգեցնի…
Հուսով եմ, որ գյուղնախարարությունը Հայաստանի տնտեսության մեջ իր կարեւոր դերը կունենա. փոխնախարար
Հույս ունեմ, որ արդյունքում ճիշտ որոշում կընդունվի…
Մարզային ռեստորաններին պետք է հարկային արտոնություններ տալ, նրանց եկամուտը սեզոնային է. գործարար
Հայրենական ռեստորանները պետք է հնարավոր ամեն ինչ անեն, որ երկիրը դառնա տարածաշրջանում տուրիզմի զարգացմամբ առաջատար երկիր…
Հայաստանում ջերմաստիճանի նվազումը գյուղատնտեսության մեջ մի փոքր դադարի պատճառ դարձավ. փոխնախարար
Ցածր ջերմաստիճանները նպաստում են, որ ծաղկումը տեղի ունենա դանդաղ, իսկ դա, իր հերթին, կարող է նվազեցնել բույսերի հնարավոր ցրտահարման վտանգը…
«Ժողովուրդ». Թռչնամիսը թանկացել է 300 դրամով. որն է պատճառը
Մարդկանց մեծ մասը նախընտրում է ավելի շատ սպիտակ միս օգտագործել, քան կարմիր...
«Ժողովուրդ». Բողոքի նոր ալիք է հասունանում. այս անգամ ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացման դեմ
Անցումային ժամանակահատվածն ավարտվում է, ուստի մենք կփորձենք հիմնավորել մեր տեսակետը...