News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հավանություն տվեց հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը եւս մեկ տարով երկարաձում նախատեսող օրինագծին:

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին որոշումը ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նա նշեց, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված է, որ հին նմուշի անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը, ինչը ենթադրում է, որ հունվարի 1-ից հետո ՀՀ քաղաքացիներին կարող են տրամադրվել բացառապես կենսաչափական անձնագրեր:

ՀՀ ոստիկանապետը նշեց, որ այժմ առաջարկվում է ժամկետը սահմանել ոչ թե 2019 թվականի հունվարի մեկը, այլ՝ 2021 թվականը:

Որպես հիմնավորում Օսիպյանն ասաց, որ 2017-ի հունվարի 1-ին ավարտվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը եւ նոր պայմանագիր չի կնքվել:

Այս ժ-ամկետի երկարաձգումը հնարավորություն կտա մինչեւ կենսաչափական անձնագրերի  համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործումը իրականացնել ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ սա շատ լուրջ ու խնդրահարույց հարց է, որ պետք է այսքան երկարաձգեն. «Երկու տարին շատ երկար ժամանակ է, դա կնշանակի, որ երկու տարի մեր պետական ծառայությունների թվայնացումը չի լինելու ուղղակի»: նա առաջարկեց, որ հին նմուշի անձնագրերի տրամադրման գործընթացը երկարաձգել 6 ամսով եւ փորձել խնդիրը այդ ընթացքում լուծել, եթե հնարավոր չլինի, որից երկարաձգել:

Վալերի Օսիպյանն էլ ասաց, որ չընդունելով այս նախագիծը՝ պետությունը ստիպված է լինելու ձեռք բերել տարեկան 300 հազար բիոմետրիկ անձնագրի բլանկ, որոնցից յուրաքանչյուրի  մեկի արժեքը 10 եվրո է, այսինքն տարեկան 3 մլն եվրոյի անհրաժեշտություն կլինի:

Ի վերջո, փոխզիջում կայացավ եւ որոշվեց, որ կառավարությունն առաջարկում է մեկ տարով երկարաձգել այդ ժամկետը, ոչ թե երկու տարով:

Կառավարությունը հավանություն տվեց օրինագծին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news