News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը ծաղրում է խաղաղության կոչերը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«ԱՄՆ-ն ԳՀՀԾ-ն համարում է երկու երկրների կառավարությունների միջեւ համաձայնագիր», - գրել է Զարիֆը` նշելով, որ ԳՀՀԾ-ն սխալ է համաձայնություն անվանելը, քանի որ միջազգային պայմանագիրը ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով»:

«Բացի այդ, ԱՄՆ-ն խախտել է իր պայմանագրային պարտավորությունները եւ Միջազգային դատարանում երկու դատական հայցերի հետ է բախվել: Հավանաբար,  ԱՄՆ-ն ծաղրում է խաղաղության կոչերը», - ասել է Զարիֆը՝ ավարտելով «#HaveYouNoShame» (դուք ամոթ չունեք) հեշթեգով:

Զարիֆը նաեւ տեղադրել է ամերիկացի ցուցարարի մասնակցությամբ տեսանյութ, որը Իրանի հետ խաղաղության կոչ է անում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ