News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսլամաբադը Սաուդյան Արաբիային առաջարկել է դառնալ երրորդ գործընկեր՝ Պակիստանում իրականացվող եւ Չինաստանի կողմից ֆինանսավորվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում՝ տեղեկացնում է Reuters-ը։

Պակիստանի լրատվության նախարար Ֆավադ Չաուդրին չի հստակեցրել, թե արդյոք Սաուդյան Արաբիան վարկ կտրամադրի՞ Պակիստանին, որպեսզի օգնի լրացնել արտարժույթի կրճատվող պաշարները, բայց նշել է, որ Էր Ռիադը ներդրումներ կանի երկրում։

«Պեկինը խոստացել է 60միլիարդ դոլար՝ էլեկտրակայանների, խոշոր ավտոմայրուղիների, նոր եւ ժամանակակից երկաթուղիների ու նավահանգիստների կառուցման համար, որպեսզի Պակիստանը դառնա արեւելյան Չինաստանին աշխարհի հետ կապող վերգետնյա ուղի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ