News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր եւ մեր միջեւ: Հայկական պառլամենտարիզմի հարյուրամյա ընթացքի հիմնական դասը միասնությունն է, միշտ դեպի առաջ նայելն ու կյանքի բոլոր շրջապտույտներում ուժերը համադրելը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ՀՀ Խորհրդարանի հիմնադրման 100–ամյակի հոբելյանական միջոցառման ժամանակ։

Համոզված եմ, որ բոլոր մտքերն ու գաղափարները քննարկելու լավագույն վայրը մեր երկրի քաղաքական հարթակն է` Հայաստանի Հանրապետության խորհրդարանը: Ուստի, պետք է հավաքվենք այստեղ, ամեն ինչ ծանր ու թեթեւ անենք եւ հարցերը լուծենք համաձայնության` կոնսենսուսի հասնելու միջոցով, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում»,-ասաց նա։

Իբրեւ նոր ժամանակների հակադրություն, Բաբլոյանը հիշեցրեց Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանը. «2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հայ ժողովուրդը եւ Հայաստանի իշխանություններն աշխարհին եւս մեկ անգամ ցույց տվեցին հանդուրժողականության եւ երկիրն ավելորդ ցնցումների չտանելու բացառիկ օրինակներ: Խաղաղ ցույցերի արդյունքում հրաժարական տվեց երկրի վարչապետը, խորհրդարանն ընտրեց նոր վարչապետ, հաստատեց կառավարության ծրագիրը եւ կյանքը վերադարձավ բնականոն հուն: Սակայն վերջին շաբաթներին Հայաստանի ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է եւ, ցավոք, յուրաքանչյուր ցնցմանը հաջորդում է մյուսը` բեւեռացնելով հասարակությանը»:

ՀՀ ԱԺ նախագահը արժեւորեց նաեւ մեր երկրի խորհրդարանի դերը 1988–ի Ղարաբաղյան շարժման ժամանակ, երբ 11-րդ գումարման Գերագույն խորհուրդը բացահայտ հակամարտության մեջ մտավ միութենական իշխանությունների հետ:

Բաբլոյանը մաղթեց, որ նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների հասնենք Հայաստանում ու Արցախում խորհրդարանական ժողովրդավարության հետագա ամրապնդման ճանապարհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news