News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ի որոշումներով ապացուցվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը կայացրել է բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ՝ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ խաղաղ հավաքը ցրելու վերաբերյալ: Այս մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարությունում:

Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Սեպտեմբերի 20-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը հրապարակել է 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ առաջին գործերով՝ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի եւ Գասպարին ընդդեմ Հայաստանի, պատմական վճիռները: Դրանցով ապացուցվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը կայացրել է բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ՝ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ խաղաղ հավաքը ցրելու վերաբերյալ, որի ընթացքում բազմաթիվ ցուցարարների պատճառվել են մարմնական վնասվածքներ, տասնյակ քաղաքացիների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, կատարվել են ձերբակալություններ, իսկ դատարանների կողմից կայացված դատական ակտերի արդյունքում՝ շատերը դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման կամ այլ պատիժների: ՄԻԵԴ կայացված վճիռներով միջազգային դատարանը հաստատել է, որ.

1. Մարտիմեկյան ոճրագործությունը եղել է իշխանությունների կողմից նախապես ծրագրված գործողություն, որը նպատակ է ունեցել բռնի ուժով ապօրինաբար ցրել կեղծված ընտրությունների դեմ ծավալված բացառապես խաղաղ բողոքի ակցիաները,

2. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2008թ մարտի 1-ին հարուցված քրեական գործով թույլ է տվել հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ, իսկ ՀՀ դատախազությունը հաստատել է այդ քրեական գործերով ակնհայտ անհիմն և անարդար մեղադրական եզրակացությունները։

3. ՀՀ դատական եռաստիճան համակարգը, խախտելով արդարադատության հիմնարար նորմերը, դակել է դատախազության կողմից հաստատված շինծու մեղադրական եզրակացությունները։ Այսպիսով, միջազգային դատական բարձր ատյանի կողմից հաստատվեցին Հայ Ազգային Կոնգրեսի այն պնդումները, որ 2008թ. մարտի 1-ի ոճրագործության համար ամբողջ պատասխանատվությունը կրում են այդ օրվա իշխանությունները, իսկ դրան հետեւած իրավապահ մարմինների եւ դատարանների գործողությունները հետապնդել են ոչ թե մեղավորներին պատժելու, այլ ոճրագործությունը պարտակելու եւ դրա համար պատասխանատվությունը ընդդիմության առաջնորդների եւ առանձին ակտիվիստների վրա բարդելու նպատակ։

Հիմք ընդունելով ՄԻԵԴ կողմից կայացված վճիռները, Կոնգրեսը վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ Հայաստանում անհրաժեշտ է կիրառել անցումային արդարադատություն, որպեսզի՝

1. Վերականգնվեն մարտիմեկյան ոճրագործության հետևանքով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային ոտնահարումից տուժած բոլոր քաղաքացիների իրավունքները, ովքեր պետք է արդարացվեն եւ ստանան փոխհատուցում՝ կրած բարոյական եւ նյութական վնասների համար

2 Պատասխանատվության կանչվեն Մարտի 1-ի գործով իրավապահ եւ դատական մարմինների այն պաշտոնյաները, ովքեր կատարել են հանցագործություններ արդարադատության դեմ, ինչի արդյունքում հարյուրավոր անմեղ մարդիկ ապօրինաբար ենթարկվել են քրեական հետապնդման եւ պատիժների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ