News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Facebook-ը մտադիր է 2020 թվականի ընտրություններում նվազեցնել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության գովազդի ծավալը, հայտնում է Bloomberg-ը: Խոսքը վերաբերում է ընկերության մասնագետների ընտրական շտաբներ այցերի կրճատմանը, ընդ որում՝ Facebook-ը կշարունակի նախագահի թեկնածուների ընտրարշավներին տեխնիկական աջակցություն առաջարկել:

Ավելի վաղ Facebook-ի ներկայացուցիչները ստիպված էին կոնգրեսականներին ցուցմունքներ տալ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփին եւ նրա մրցակցին՝ Հիլարի Քլինթոնին աջակցության մակարդակի վերաբերյալ: Ընկերությունը երկու ընտրական շտաբներին էլ «միատեսակ աջակցություն է առաջարկել», հայտարարել էին Facebook-ից:

Ընկերության ներքին զեկույցում, որն ավելի վաղ հայտնվել էր Bloomberg-ի տրամադրության տակ, նշված է, որ 2016 թվականի հունիսից նոյեմբեր Թրամփի ընտրարշավի ընթացքում Facebook-ում քաղաքական գովազդի համար ծախսվել է 44 մլն դոլար, մինչդեռ Հիլարի Քլինթոնի շտաբում ծախսել են 28 մլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ