News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հիտլեր Ալբա Սանչես անունով պերուացին առաջադրվել է երկրի արեւմուտքում գտնվող Անկաշ դեպարտամենտի Յունգար բնակավայրի քաղաքապետի պաշտոնում։ Սակայն, ինչպես հայտնում է տեղի RPP ռադիոկայանը, նրա հայրենակից Լենին Վլադիմիր Ռոդրիգես Վալվերդեն ընտրական մարմին է ուղարկել հայտարարություն` պահանջելով գործչին զրկել այդ պաշտոնին հավակնելու իրավունքից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ալբա Սանչեսը ներկայացնում է ձախ «Մենք Պերուն ենք» կուսակցությունը։ Քաղաքապետի թեկնածուի կարծիքով՝ իր քաղաքական հակառակորդներն օգտագործում են Ռոդրիգես Վալվերդեին այս պաշտոնի մեկ այլ հավակնորդի հաղթանակին նպաստելու համար. «Ես լավ Հիտլեր եմ»,–նշում է թեկնածուն։ Նա հայտարարել է, որ ծանոթ չէ քաղաքացի Ռոդրիգես Վալվերդեի հետ։

Քաղաքական գործիչը նախկինում զբաղեցրել է Յունգարի քաղաքապետի պաշտոնը 2011-2014 թվականներին «Պերուի հնարավորությունները» կենտրոնամետ կուսակցությունից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ